Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՊՏՀ-ում «Հատուկ մրցանակ» հանձնվեց քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին

ՀՊՏՀ-ում «Հատուկ մրցանակ» հանձնվեց քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին
15.11.2016 | 18:12

Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողները: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներ նոյեմբերի 15-ին պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով:


«ՀՊՏՀ լավագույն ուսանող-2015-2016» մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակով» պարգևատրվեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը:
Նշենք, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հետ համատեղ, ուսանողության և երիտասարդության տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում:


ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ տոնական այս մեկ շաբաթվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ և տարաբնույթ միոջացումներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ու ձև ունի այս ծրագիրը. «Այն փաստացի իր ձևով առաջինն է տնտեսագիտական համալսարանում: Լավագույն ուսանող մրցանակաբաշխություններ մենք իրականացրել ենք ավանդաբար, բայց սա մի փոքր այլ է, քան երբևէ եղածները»:
Պարոն Ավագյանը շեշտեց, որ ծրագրի գլխավոր նպատակն է բացահայտել, խրախուսել այն ուսանողներին, որոնք տարբերվում են մյուսներից իրենց կրթական ցենզով, մոտեցումներով, ցանկությամբ կրթության նկատմամբ, իրենց գիտահետազոտական աշխատանքերով ու կրթական որակով: Այդտեղից էլ բխում են ծրագրի չափորոշիչները՝ գերազանց առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանքների թիվ, ակտիվություն բուհում իրականացվող ծրագրերում:


Կարեն Ավագյանը շեշտեց, որ այս և մյուս միջոցառումներով հիմնադրամը ցանկանում է ցույց տալ, որ ուսանողն ուշադրության կենտրոնում է. «Այս ծրագրով ավելի կոնկրետ ուսանողների ենք ուշադրություն ցուցաբերում, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կրթությունը ոչ միայն իրենց է պետք, այլև բուհին, մեր երկրին, ժողովրդին և որ ընդհանրապես, այդ մոտեցումը նրանց միջոցով վարակիչ դառնա մյուսների համար»:


Դառնալով հուշամեդալների հանձման ձևաչափին՝ պարոն Ավագյանը նշեց. «Կարևոր է, որ ուսանողն ունենա կոնկրետ հավաստող, հիշարժան մի փաստաթուղթ, և հիմնականում բոլոր երկրներում մոտեցումն այդպիսին է»:
Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ավանդական «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություններ կանցկացվեն մյուս բուհերում ևս. երիտասարդական տոների ավարտից հետո այդպիսի ծրագիր կիրականացվի նաև Մանկավարժական համալսարանում:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց երիտասարդական տոների առթիվ և նշեց. «Մեր համալսարանն անմասն չի մնացել տոնական միջոցառումներին: Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրերում, որոնց շարքում առանձնանում է այս մրցանակաբաշխությունը»: Ռեկտորը հայտնեց, որ լավագույն ուսանողների ընտրության հարցում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ